Նիգերում Սուլեջա քաղաքի՝ հորդառատ անձրևից վնասված բանտից առնվազն 118 բանտարկյալ փախել է։ Դրա մասին հայտնել է Նիգերի ուղղիչ ծառայությունը։
«Չորեքշաբթի, 2024 թվականի ապրիլի 24-ի գիշերը մի քանի ժամ տևած հորդառատ անձրևը թափվել է Սուլեջայի կալանավայրի, ինչպես նաև հարակից շենքերի վրա՝ քանդելով հաստատության մի մասը, ներառյալ պարիսպը, ինչը հանգեցրել է 118 բանտարկյալի փախուստի»,- ըստ Daily Trust թերթի՝ նշված է ծառայության հայտարարության մեջ:
Անվտանգության աշխատակիցները փախածներին բռնելու գործողություն են ձեռնարկել։ Ներկա պահին բանտ է վերադարձվել 10 բանտարկյալ։