Հայաստանի տարածքում ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի: «Հայգոսհիդրոմետ»-ից NEWS.am -ին հաղորդում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +29+31։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+25,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+23,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +25+28,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23,
Լոռի՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+25,
Տավուշ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+29,
Արարատ՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +30+32,
Արմավիր՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+23,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +22+25: