News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ Շուշանիկ Բ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կամո փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է աջ գոտում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն, այնուհետև քաղաքացիների ու պարեկների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան:

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ պարզվում է կայանված «Mercedes»-ի վարորդի ինքնությունը:

«Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շիրակի փողոցում «Hyundai Elantra»-ն, «BMW»-ն ու «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում
Մայրաքաղաքում «Գազպրոմ Արմենիա»-ի փնթի ու ոչ արդյունավետ աշխատանքի...
Փաստաբանները պնդում են, որ Միկա Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնnւթյուն չի գործադրել
Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի...
Հայտնի է՝ ինչու է Նոր Արեշում փլուզում տեղի ունեցել. կառուցապատողը վնասել է ջրատարի հենապատը
Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեոի հարակից տարածքում...
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան
Ոստիկաններն ու պարեկները «Օպել» մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի…
Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո)
Տեսանյություն երեւում է, թե ինչպես է հողաշերտը փլվում ու սահում ցած...
Բրազիլիայի հարավում հեղեղումների հետեւանքով մահացածների թիվը մոտեցել է 80-ին
Բրազիլիայում հեղեղումներից մահացածների թիվը հասել է 78-ի...
Ամենաշատ