News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը։ Մինչ այդ գործող խորհրդի կազմը համալրվել է նոր անդամներով։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի հրատապ հարցեր։ Դիտարկվել են պետական համալիր փորձաքննության ներկայացված խնդրահարույց նախագծեր, որոնք վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը։ Դա առիթ է դարձել քննարկելու համալիր փորձաքննության համակարգի վերանայման վերաբերյալ կարծիքները։

Խոսելով համակարգի բարելավման և հստակեցման անհրաժեշտության մասին՝  Եղիազար Վարդանյանը վստահեցրել է, որ կա դա իրագործելու կամքն ու պատրաստակամությունը։

Օրենսդրական լուրջ վերանայումներ պահանջող համակարգային փոփոխությունների գնալուն զուգահեռ նա ներկայացրել է միջանկյալ լուծումների տարբերակներ։ Որոշվել է առանձին նիստ հրավիրել՝ մասնագիտական հանրության հետ համատեղ քննարկմամբ քաղաքաշինության ոլորտի կարգավորումներում գործուն մեխանիզմներ ներդնելու նպատակով։

Կարևորվել է, որ նիստում խնդրահարույց նախագծերի վերաբերյալ մասնագիտական համարժեք եզրակացություն տալով ստեղծվեն հարցերի կարգավորման նախադեպեր, ինչպես նաև շեշտվել է լիցենզիայի կասեցման գործիքի կիրառման անհրաժեշտությունը։

Մասնագիտական քննարկում է ծավալվել նաև հակահրդեհային պաշտպանության համակարգերին առնչվող նորմերի վերաբերյալ։

Որոշվել է առաջիկա նիստում ներկայացնել քննարկված հարցերի ուղղությամբ կատարված աշխատանքի ադյունքները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ