News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները»։ Այս մասին նա հայտարարել է ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է АПА-ն։

«Հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները վերջերս հանդիպել են Գերմանիայում՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով, պետության ղեկավարը նշել է. «Հաջորդ հանդիպումը ծրագրված է լինելու Ղազախստանում։ Այսպիսով, մենք հավելյալ քայլեր ենք ձեռնարկում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- հայտնում է հրատարակությունը։

Ալիևն անդրադարձել է սահմանազատման գործընթացին՝ հայտարարելով «1990 և 1992 թվականներին օկուպացված 4 ադրբեջանական գյուղերի վերադարձի մասին»։ Նշելով, որ այսօր առավոտյան Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը, պետության ղեկավարն ընդգծել է. «Այսինքն՝ խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան։ Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են մեզ օգնել այս հարցում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԳՆ ղեկավարն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ առաջիկա բանակցությունների վերաբերյալ զգուշավոր լավատեսություն է հայտնել
Մենք վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից...
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ 
Առայժմ զարգացում դեռ չկա․․․
ԵՄ-ում նախագահության ընթացքում Հունգարիան ջանքեր կգործադրի Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հակամարտության կարգավորման համար
Մենք հույս ունենք, որ ԵՄ նախագահության ընթացքում լրացուցիչ հնարավորություններ կգտնենք...
Գերմանիայում հանդիպել են հայ և ադրբեջանցի փորձագետները. Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել
Գերմանիայի Բոնն քաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական...
Միրզոյանը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի հույս ունի
Ես վերահաստատում եմ Հայաստանի հավատարմությունը տեւական խաղաղությանը...
Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի էական քայլերը դեպի խաղաղություն. Սիյարտո
Անցյալ տարի քայլեր ձեռնարկեցին տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ...
Ամենաշատ