News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ջավախքը Հայաստանի համար շարունակում է խորթ երեխայի կարգավիճակում մնալ եւ 2012 թվականի բյուջեի նախագիծը հերթական անգամ ընդգծում է դա: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում հայտարարել է հանրապետական խմբակցության պատգամավոր, ջավախքցի Հայկ Սանոսյանը: Նրա խոսքով, Հայաստանի բյուջեի նախագծում ոչ մի էական ծախս նախատեսված չէ Վրաստանի հայաբնակ տարածքի` Ջավախքի աջակցությանն ուղղված:

«Դա նույնն է, որ սեփական երեխային դաստիարակության տաս հարեւանին եւ մոռանաս նրա մասին: Ուրեմն պետք չի զարմանալ, եթե մի օր այդ երեխայի գլխին այնպես հարվածեն, որ քթից արյուն գա: Համերկրացիների նկատմամբ այդպիսի վարքն անընդունելի է: Ոչինչ, ջավախահայերը միշտ ապրել են հաղթահարելով դժվարությունները եւ դժվար ժամերին միշտ օգնության են հասել մայր-Հայաստանին»,- հայտարարել է Սանոսյանը:

Այդուհանդերձ, ըստ նրա, 2012-ի բյուջեն արտացոլում է ջավախքի հանդեպ ուշադրության բացակայությունը եւ չի կարող ընդունվել: «Ուստի ես դեմ եմ քվեարկելու եւ կոչ եմ անում իմ գործընկերներին նույնը անել»,- հայտարարել է ջավախահայ պատգամավորը:

Նշենք, որ բյուջեի նախագծով 10 մլն դրամ նախատեսված է Վրաստանում հայ համայնքի հայալեզու լրատվամիջոցներին օժանդակելու համար, 30 մլն դրամի գույքի տրամադրում Ջավախքի հայկական դպրոցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ