News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ապրիլի լույս 27-ի գիշերը ռուսաստանյան զորքերը տարբեր տիպի հրթիռներով համակցված հարձակում են գործել Ուկրաինայի վրա։ ՀՕՊ-ը խոցել է Ռուսաստանի կողմից արձակված 34 հրթիռից 21-ը, հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը, տեղեկացնում է РБК-Украина-ն։

«Հակառակորդի օդային հարձակումը հետ մղելու գործում ներգրավված են կործանիչները, ՌՕՈՒ-ի զենիթահրթիռային ստորաբաժանումները, շարժական կրակային խմբերը և Ուկրաինայի պաշտպանության ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները»,- ասել է նա։

Ըստ գեներալի, հակաօդային մարտերի արդյունքում ոչնչացվել է 21 օդային թիրախ։

Նշվում է, որ ռուսական զորքերը կիրառել են  օդային, ցամաքային և ծովային բազավորման 34 հրթիռ, այդ թվում՝ «Կալիբր», «Իսկանդեր-Կ» և «Կինժալ»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ