News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Յունիբանկի» երեւանյան «Ավան» եւ մարզային «Աբովյան» մասնաճյուղերը տեղափոխվել են նոր տարածքներ: Այդ մասին տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Մասնաճյուղերի նոր հասցեներն են`

-ք.Երեւան, Ավան վարչական շրջան, Իսահակյան թաղամաս, թիվ 1/19,  -ք. Աբովյան, Հատիսի 1/39/3:  

«Ավան» եւ «Աբովյան» մասնաճյուղերի տեղափոխումն առավել ընդարձակ եւ բանուկ հատվածներում գտնվող տարածքներ հնարավորություն է ընձեռում բանկին ապահովել էլ ավելի շատ թվով հաճախորդների ներգրավում եւ նրանց որակյալ սպասարկում:

«Յունիբանկի» մասնաճյուղերն  իրականացնում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, կոմունալ վճարումների ընդունում:

Ներկայումս «Յունիբանկն» ունի 37 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ