News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն տեսել է Չինաստանի փորձերի ապացույցները՝ «ազդելու և, հնարավոր է, միջամտելու ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններին, չնայած Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի՝ դա չանելու ավելի վաղ խոստմանը»:

Բլինքենն այս հայտարարությունն արել է Չինաստան կատարած եռօրյա այցի ավարտին, որտեղ նա մի քանի ժամ տևողությամբ հանդիպումներ է ունեցել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Սի Ծինփինի հետ:

Բլինքենը հարցազրույցում ասել է, որ կրկնել է անցյալ տարվա նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյի  գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը Չինաստանի առաջնորդին, որով նա խնդրել էր նրան չմիջամտել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Այդ ժամանակ Սին խոստացել էր, որ Չինաստանը դա չի անի, հաղորդում է CNN-ը։

«Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք ազդելու և, հնարավոր է, միջամտելու փորձերի ապացույցներ, և մենք ցանկանում ենք համոզվել, որ դա հնարավորինս արագ կդադարեցվի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, Չինաստանն այս պահին խախտում է Սիի պարտավորությունները Բայդենի հանդեպ։

«Չինաստանի կողմից մեր ընտրություններին միջամտությունն այն է, ինչին մենք շատ ուշադիր հետևում ենք և ինչը բացարձակապես անընդունելի է մեզ համար, ուստի ես ուզում էի համոզվել, որ նրանք մեկ անգամ ևս լսեցին այդ ուղերձը», - ասել է Բլինքենը՝ հավելելով, որ «անհանգստություններ կան, որ Չինաստանը և այլ երկրներ ազդեցության արշավների միջոցով կարող են ներգործել ԱՄՆ-ում առկա սոցիալական հակասությունների վրա»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ