News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա»  կոչվածն ընդամենը ադրբեջանական խողովակներով նույն ռուսական  գազի հույսն է՝ ուղղակի մի քանի անգամ ավելի թանկ գնով, ինչն այլևս չի երաշխավորելու էժան գազի հաշվին տնտեսական «աննախադեպ» առաջընթաց։ Սա հիշեցնում է «Ջերմուկը կծախենք, կապրենք»  90-ականների հայտնի թեզը։ Եվրոպան էլ է կույր ձևանալով, նույն գազից օգտվում, ուղղակի իրենք ունեն էներգետիկայի այլընտրանքային աղբյուրներ։

Դեժավյու 2. «Տանք, որ լավ ապրենք»։ Դե սա բացատրելու կարիք էլ չունի, քանզի ադրբեջանի համալսարանում նոր բացված կենտրոնը՝ «արևմտյան ադրբեջան» հավակնոտ անվանումով, հենց Հայաստանն է ներառում, ոչ թե Արցախը։ Սա նրանց համար, ովքեր հայտարարում են, թե չգիտեն ադրբեջանը դեռ ինչքա՞ն է պահանջելու։

Հ․Գ․ Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում, երբ 2020 թ․ հոկտեմբերի 17-ին արդեն տոնում էին հաղթանակը, հնչել է մի այսպիսի միտք․ «Մենք չենք կարող խոսել լիակատար հաղթանակի մասին, քանի դեռ ազդեցիկ են Հայ Եկեղեցին և Հայ սփյուռքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում վաղ առավոտից կառուցվող ճանապարհի ու կամրջի չափագրման աշխատանքներ են իրականացվում
Կիրանցում վաղ առավոտից նոր ճանապարհի ու կամրջի չափագրման․․․
Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյան
Իմ հետևությունը երեկվա տեսածից միարժեք է՝ եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս…
«Առանց մեռել, սգի մեջ ենք»․ Կիրանցի բնակիչը՝ Բագրատ Սրբազանին
Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը․․․
Հայաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և՛ սահմանազատման, և՛ սահմանագծման վերաբերյալ. Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ ձեռք են բերվել դրական պայմանավորվածություններ...
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Թաթոյան
Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց...
Կիրանցում մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի, այսպիսով գյուղը կիսելով 2 մասի. Գառնիկ Դանիելյան
Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են՝ դաշտերով, ձորերով հասել ենք կիրանցի մատույցները․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ