News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 30-ին գումարել է իր հերթական քառօրյա նիստերը: Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 18 հարց:

Մասնավորապես, օրակարգում են՝

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը,

2023-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ ՀՀ ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023-ի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը,

ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը,

Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը:

Նշենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի  թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ