News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2018թ. իշխանության հանձնում է տեղի ունեցել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։

Նա վստահություն է հայտնել, որ այն ժամանակ իշխանությունը Հայաստանում շատ ուժեղ էր, եւ նա կարող էր լուծել բոլոր խնդիրները դեռ սաղմնային վիճակում։ «Այդ մարդուն (Փաշինյանին- խմբ.) պատրաստում էին»,- նշել է փորձագետը։

Նա նշել է, որ 2021թ., երբ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերից մեկը բացահայտ պաշտպանում էր գործող վարչապետին մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի դեմ։ «Ես գիտեմ, թե ինչպիսին կլինի արձագանքն իմ խոսքերից հետո։ Այս մասին համարյա թե շշուկով են խոսում»,- ավելացրել է Ղեւոնդյանը։

Նա ընդգծել է, որ ընդդիմության զգալի մասն ասում է. «Ինչո՞ւ Ռուսաստանը Հայաստանում չի փոխում իշխանությունը եւ այն մեզ չի հանձնում»։ «Իշխանությունների այլընտրանքային օրակարգ ձեւավորելու համար պետք է տեղի ունենա քաղաքական ուժերի համախմբում։ Վարչապետին իշխանությունից զրկելը դժվար խնդիր չէ, բայց փողոցային պայքարի ճանապարհով դա անելը դժվար կլինի, քանի որ նա (Փաշինյանը- խմբ.) լավ է տիրապետում այդ տեխնոլոգիաներին, ունի ուժային ռեսուրս եւ արտաքին աջակցություն՝ գյուղերի հանձնման խոստման ֆոնին»,- նշել է փորձագետը։

Նա բացատրել է, որ իշխանափոխության համար հարկավոր են ավելի արդյունավետ միջոցներ, քան փողոցային պայքարն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. Թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է (ուղիղ)
Օրակարգում ընդգրկված 7 հարցեր քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ...
«Փաստ». Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին
Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների...
«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին
Այսինքն՝ իշխանության ֆեյքերը չեն բավարարում՝ հանրային ատելությունը ոստիկանների նկատմամբ հակագրոհով...
«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում
ՔՊ խմբակցության շատ անդամներ դեմ են արտահայտվել Բաբկեն Թունյանի ղեկավարած տնտեսական...
«Ժողովուրդ». Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210
Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Երեւանում եւ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում...
«Ժողովուրդ». Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի
Նկատենք, որ առաջին ատյանի դատարանից 10, իսկ մասնագիտացված դատարանից 3 կին դատավոր է ծանուցվել, որ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ