News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն հերթական «ձեռքբերումն» է գրանցել:

Նրանց իշխանության օրոք անցկացված Երեւանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ, հօգուտ իշխող ուժի, վարչական ռեսուրսի կիրառման դեպքերն այնքան ակնհայտ են եղել, որ անգամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աչքից դրանք չեն վրիպել:

Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է, որ ավագանու 2023 թվականի ընտրությունները 2018 թվականի հեղափոխությունից հետո տեղի ունեցած երբեւէ ամենաշատ վարչական ռեսուրսի կիրառումով ընթացած ընտրություններն են եղել:

Կազմակերպությունը մի կողմից նշել է, որ ընտրական գործընթացը հիմնականում իրականացվել է ազատ և թափանցիկ եղանակով, մի կողմից էլ հստակ արձանագրել է, որ ՔՊ-ն ակնհայտ վարչական ռեսուրսի կիրառման է դիմել:

Ըստ Freedom house-ի զեկույցի՝ ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները նկատել են վարչական ռեսուրսների համատարած չարաշահում` իշխող կուսակցության օգտին. օրինակ՝ կասկածելի իրավական հիմքերով քարոզարշավին թաղապետերի և նրանց տեղակալների ներգրավումը, կամ քարոզարշավի ընթացքում պետության կողմից ֆինանսավորվող քաղաքային բարեկարգման ծրագրերը, որոնք դիտվում էին որպես ընտրողների վրա ազդելու փորձ:

Կազմակերպությունը նաև արձանագրել է, որ ՔՊ-ի կողմից կազմակերպված հանրահավաքներին քաղաքապետարանի, վարչական և կրթական հաստատությունների աշխատակիցներ են մասնակցել։

Freedom House-ն իր զեկույցում նաև շեշտել է, որ ավագանու ընտրություններին մասնակցությունն աննախադեպ ցածր է եղել, ինչը, ըստ կազմակերպության, վկայում է, որ հայ հանրությունը չի աջակցում ո՛չ հեղափոխական իշխանությանը, ո՛չ էլ նախկին իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի հայերից մենք ակտիվ մասնակցություն ենք ակնկալում Հայաստանի հասարակական կյանքում. Սուրեն Պետրոսյան
Ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հայության ակտիվ մասնակցությունը Հայաստանի հասարակական կյանքում...
Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում. նախ՝ տեղի է...
Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալն աբսուրդ է, ոչ ոք չի պատրաստվում քննարկել դա կամ ընտրել նրան․ Ալեն Սիմոնյան
Դա աբսուրդ է, Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա…
ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. Թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է
Օրակարգում ընդգրկված 7 հարցեր քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ...
«Փաստ». Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին
Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների...
«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին
Այսինքն՝ իշխանության ֆեյքերը չեն բավարարում՝ հանրային ատելությունը ոստիկանների նկատմամբ հակագրոհով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ