News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Լիբանանի  քաղաքական առաջնորդների հետ` քննարկելու համար  անկայուն շրջանում Սիրիայում հայերի վիճակին առնչվող հարցեր,  հաղորդում է  «Nouvelles d`Arménie»-ին:

Հիշեցնելով Սիրիայի կողմից  1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերին ընդունելու մասին` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կոչ է արել զգույշ լինել եւ հակադիր ուժերի ազդեցության տակ չընկնել: Նա սիրիահայերին կոչ է արել համախմբվել եկեղեցու շուրջ` խուսափելով զգացական հայտարարություններից, որոնք կարող են վատթարացնել Սիրիայում քրիստոնյաների վիճակը:  Կաթողիկոսը խնդրել է նաեւ օժանդակել այդ իրադարձություններից տուժած ընտանիքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ