News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2011թ. ինն ամիսների տվյալներով «Յունիբանկը»  պետական բյուջե է փոխանցել 1,3 մլրդ դրամի հարկեր եւ այդ ցուցանիշով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել  43-րդ տեղը: Այդ մասին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Բանկի զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 1,7 մլրդ դրամ: 

«Յունիբանկի» ակտիվները 2011թ.-ի սեպտեմբերի 30-ին կազմել են 107,5 մլրդ դրամ, վարկային ներդրումների ծավալը` 80,5 մլրդ դրամ: Բանկի պարտավորությունները գերազանցել են 90,6 մլրդ դրամը: Պարտավորությունների ընդհանուր ծավալում բանկի ավանդները կազմել են 83,9 մլրդ դրամ, այդ թվում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը` 48 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20.6%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ