News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենի եւ երրորդ համար Լեւոն Արոնյանի պարտիան ավարտվեց ոչ ոքի:

Մոսկվայում մեկնարկած աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: 52-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքիի:

Ոչ ոքի ավարտվեցին նաեւ Վիշվանաթան Անանդ - Սերգեյ Կարյակին, Հիկարու Նակամուրա - Բորիս Գելֆանդ պարտիաները: Եվրոպայի եւ Ռուսաստանի չեմպիոն Յան Նեպոմնյաշչին սեւերով հաղթեց Վլադիմիր Կրամնիկին, Վասիլի Իվանչուկը սպիտակներով հաղթեց Պյոտր Սվիդլերին:

Այս տարի Տալի հուշամրցաշարը 22-րդ կարգի բարդության է: Մասնակիցների միջին վարկանիշը 2776 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ