Մայիսի 10-ին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի Հուալիեն շրջանի մերձակայքում գտնվող օֆշորային շրջանում, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական ցանցի կենտրոնը (CENC):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 24,22 աստիճան և արևելյան երկայնության 121,89 աստիճան կոորդինատներով կետում։ Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, հայտնում է Xinhua-ն։