News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Մինչիսպանական շրջանի հնագիտական հուշարձանի մոտ տեղի ունեցած կասկածելի միջադեպը Պերուում հանգեցրել է այն բանին, որ քննիչները հայտնաբերել են խեցե իրեր, որոնք պատրաստված են եղել շատ դարեր առաջ, գրել է Live Science-ը։

Պերուի մշակույթի նախարարության հայտարարության համաձայն՝ քաղաքացիներից մեկը, օգտվելով օնլայն-պորտալից, նախազգուշացրել է նախարարությանն արտեֆակտների «ապօրինի» հափշտակման մասին։

Տեղեկությունն ստանալով՝ պաշտոնյաները շտապել են Լաուրի հնագիտական օբյեկտ եւ հարակից Պամպա-Լիբրե հնավայր, որը գտնվում է Լիմայից հյուսիս, որպեսզի արտեֆակտների գույքագրում կատարեն եւ ստուգեն, թե արդյոք վնասված են դրանք։

Բայց Լաուրի օբյեկտում կառավարական թիմը անսպասելի հայտնագործություն է կատարել. մինչ այդ երբեք չհանդիպած 10 արտեֆակտներ՝ 10 խեցե անոթներ, ներառյալ կժեր, կուլաներ եւ ափսեներ, որոնք, հավանաբար, վերաբերում են Չանկայ մշակույթին, մինչիսպանական մշակույթ, որն այս շրջանում գոյություն է ունեցել 1100-1450 թթ.։

Հնագետները պարզել են, որ սեւ-սպիտակ անոթները, որոնք Չանկայ վարպետները ստեղծել են ծեփման միջոցով, մոտ 600 տարեկան են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ