News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը օրենքի համաձայն իրավունք ունի ուժ կիրառել, բայց այդ ուժը պետք է համաչափ լինի։ Պահեր կան, որ այն համաչափ չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ուժ պետք է կիրառվի օրինախախտների նկատմամբ, սակայն խաղաղ ցուցարարների նկատմամբ դրանց կիրառումը անընդունելի եմ համարում. մարդը, եթե դրոշով քայլում է, կարելի է բերման ենթարկե՞լ»,– ասաց նա։

Անդադառնալով ոստիկանների՝ անհնազանդության ակցիաներին միանալու հավանականությանը, Օսիպյանն ասաց. «Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ, և գիտակցում են դրա հետևանքները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ