News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ՀՕՊ-ը վերջին մեկ ամսում խփել է ռուսական զորքերի արձակած հրթիռների միայն 30 տոկոսը, գրել է The Wall Street Journal-ը։

Վերջին կես տարում հակաօդային պաշտպանության ուկրաինական ուժերը խփել են հրթիռների միջինը 46 տոկոսը, իսկ նախորդ կես տարվա համար ՀՕՊ արդյունավետության ցուցանիշը կազմում էր 73 տոկոս, հաշվարկել են լրագրողները Ուկրաինայի ԶՈւ հրամանատարության տարածած տվյալների հիման վրա։

Դրոնների պարագայում, որոնք ավելի հեշտ է ոչնչացնել, նշում է WSJ-ը, ՀՕՊ արդյունավետության ցուցանիշը աննշան է փոխվել՝ իջնելով ընդամենը 1 տոկոսով, հասնելով վերջին կես տարում միջինը 82 տոկոսի։

ՌԴ զորքերը, գրել է պարբերականը, կես տարում, նախորդ կես տարվա համեմատ, ավելացրել են հրթիռային եւ անօդաչուների հարվածների ինտենսիվությունը 45 տոկոսով։ WSJ-ը նշել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ի զինամթերքները սպառվում են Patriot համակարգերի համար, որոնք նրանց լավագույն պաշտպանությունն էին նման գրոհներից։

ԱՄՆ-ը եւ եվրոպական դաշնակիցները հնարավոր ամեն բան անում են, որպեսզի Ուկրաինայի ԶՈւ-ն ստանա պաշտպանության համար անհրաժեշտ ամեն բան, հիշեցրել է պարբերականը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը։ Եվրոպական ռազմական հետախուզությունում WSJ-ի ունեցած աղբյուրի գնահատականով՝ ուկրաինացի զինվորականները պետք է դիմանան մոտ երկու ամիս, մինչեւ որ հասնեն զինամթերքները եւ պաշտպանության համակարգերը;

ՌԴ զորքերը վերջին մի քանի ամիսներին մշտապես հարվածներ են հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, ինչպես նաեւ նախկինից ավելի ակտիվ գրոհում են Խարկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը պատմել է՝ ինչպես է պատկերացնում խաղաղությունն Ուկրաինայում
Միացյալ Նահագներն Ուկրաինայի հետ ունի նույն հարաբերությունները, ինչ այլ երկրների հետ...
Ադրբեջանցուն տուգանել եւ վտարել են Ռուսաստանից հագուստի վրա «ԶՍՈւ» գրության համար
Ադրբեջանցուն վտարել են Ռուսաստանից...
Ֆիդանը Թուրքիայի կարեւորագույն առաջնահերթությունն է անվանել շուտափույթ կարգավորումն Ուկրաինայում
Կարգավորումն Ուկրաինայում՝ Թուրքիայի կարեւոր առաջնահերթություն...
Սթոլտենբերգը վստահ է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային Թրամփի օրոք
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային...
Ռուսական զորքերը հարված են հասցրել Դնեպրին. կան վիրավորներ եւ ավերածություններ
Ռուսական զորքերն առավոտյան հարվածել են Դնեպրին...
Սաուդյան Արաբիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաժողովին Ռուսաստանի պատճառով
Սաուդյան Արաբիան ներկայացուցիչներ չի ուղարկի...
Ամենաշատ