News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Մայիսի 12-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն կատարելիս մի քաղաքացու գոտկատեղին զենքի նմանվող իր են նկատել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարեկները, ապօրինի կերպով հրազեն կրելու կասկածանքով, հիշյալ քաղաքացուն ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Բազումի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը։ Անձնական խուզարկությամբ վանաձորցի 56-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտով, իսկ փամփշտատուփի մեջ եղել է նույն տրամաչափի 6 փամփուշտ։ Բացի այդ, խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են գաղտնի փականով դանակ և պարսատիկ, իսկ գրպաններում՝ էլեկտրապարպիչ և դանակ:

Վանաձորցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն։ Նա ձերբակալվել է:

Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են 1,7 միլիոն դրամ կաշառք ստանալու համար
Կաշառք ստանալու համար Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձանցից...
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծված  ադամանդանման քարեր
Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի...
Մեքսիկական Միչոական նահանգում սպանել են քաղաքապետին
Սպանվել է Կոտիհայի քաղաքապետը...
Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ․ նա կալանավորվել է․ ՔԿ
Իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. մայիսի 10-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, մի խումբ...
Քաղաքացին բարձր ձայներ է արձակել, արջը փախել է, սակայն նա չի նկատել երկրորդ արջին, որն էլ հարձակվել է․ նոր մանրամասներ
Քաղաքացին վայրի բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջի, որը վնասել է նրան։ Դեպքի վայր ժամանել և քաղաքացուն օգնություն են ցուցաբերել Վայրի բնության...
Թուրքիայում կործանվել է ռազմական ուսումնական ինքնաթիռ
Թուրքիայում կործանվել է SF-26OD ուսումնական ինքնաթիռ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ