News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2024 թվականի մայիսի 14-ին` ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ  նստաշրջանի 4-րդ  նիստը։

Օրակարգում ընդգրկված է 29 հարց, որոնցից միայն երկուսն է զեկուցվող։

Մեկը վերաբերում է hայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային հատվածում /Վազգեն Սարգսյան փող. 7/ փակցնելու հարցին, մյուսը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի տեղադրմանը՝ քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում։

Չզեկուցվող հարցերից 3-ը վերաբերում է Երեւանում փողոցների անվանակոչությանը: Մասնավորապես, փողոցներ կանվանակոչվեն երգիչ Հովհաննես Բադալյանի, բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Մկրտիչ Սարգսյանի եւ ԽՍՀՄ առաջին էլեկտրամոբիլների ստեղծող, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի գործողությունների մասնակից, կործանիչ-օդաչու Էմիլ Դալանյանի անուններով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ