News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Երևանում ու մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են։

Քաղաքացիները այս պահին փակել են Երևան-Ապարան մայրուղին։

Բացի այդ, քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում։

Իսկ մի խումբ երիտասարդներ երթ ու իրազեկման ակցիա են իրականացնում Նոր Նորքում՝ Գայի արձանի հարևանությամբ գտնվող տարածքում։

Հիշեցնենք՝ Հանուն հայրենիքի շարժմանը միացած բազմաթիվ քաղաքացիներ մի քանի օր է՝ զանգվածային ակցիաներ են իրականացնում հանրապետության տարբեր վայրերում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 11.00-ի դրությամբ 156 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչն Արցախի հանձնման պատասխանատվությունը դրեց հայ ժողովրդի և արցախցիների վրա
Նրա գնահատմամբ՝ արցախցի ցուցարարներին «բերել են»՝ զանգված ստեղծելու համար...
Իշխանափոխությունը Հայաստանում ամենից շատ Ռուսաստանին է պետք. Իշխող կուսակցության պատգամավոր
Նրա կարծիքով՝ Ռուսաստանին դուր չի գալիս, որ Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում...
Ներկա շարժումը չի կարելի համեմատել 2018թ. բողոքների հետ. ՔՊ պատգամավոր
2018-ի շարժումը համաժողովրդական էին...
Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար․ Խաչատրյան
ՀՀ սահմանադրությունը երշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական իրավունքներն ու ազատությունները այդ թվում նաև խաղաղ հավաքներ, ցույցեր...
Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ արձագանքել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին․ Սեյրան Օհանյան
Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիերին․ նրանք պայքարում են ոչ թե իրենց նեղ անձնական շահերի համար…
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից...
Ամենաշատ