News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօրվա` նոյեմբերի 17-ի նիստում որոշել է «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ընկերությանը ավելացված արժեքի վճարման տարկետում տալ 3 տարով:

Ընկերությունն Արմավիրի մարզում արտադրում է շամպինիոն տեսակի սունկ եւ արդեն այդ նպատակով ներդրել է 980 հազար եվրո, ստեղծել 24 նոր աշխատատեղ։ Օրական արտադրվող մոտ 1 տոննա սունկն ամբողջությամբ իրացվում է ներքին շուկայում, որոշ քանակություն արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Սույն որոշումը հնարավորություն կտա ստեղծել եւս մեկ արտադրամաս, իրականացնել մոտ 1 մլն եվրոյի ներդրում եւ լրացուցիչ ստեղծել 15 աշխատատեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ