News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 17-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 383.2 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0.47 տոկոսով կամ 1.83 կետով: Սա 1 օրվա ընթացքում դոլարի էժանացման ամենաբարձր տեմպերից մեկն է 2011 թ. ընթացքում:

Նշենք, որ դոլարի էժանացման միտումներ ֆինանսական շուկայում արձանագրվել էր արդեն երեկ երեկոյան, երբ փոխանակման կետերը կտրուկ նվազեցրին դոլարի առքի փոխարժեքը`ձգտելով որքան հնարավոր է շուտ ձերբազատվել դոլարային մնացորդներից: Գործնականում բորսան այսօր ֆիքսեց այն, ինչ տեղի էր ունենում կանխիկ արտարժույթի շուկայում:

Նշենք, որ բորսայական առեւտրային նստաշրջանի վերջում դոլարի նկատմամբ պահանջարկն աճել է, ինչը թույլ չի տալիս հուսալ, որ էժանացման այս տեմպը կպահպանվի նաեւ հաջորդ օրերին: Սակայն ամանորի մոտեցմանը եւ նախաամանորյան առեւտրի աճին զուգահեռ դոլարի էժանացումը կլինի անխուսափելի:

Ընդհանուր առմամբ, այօր բորսայում վաճառվել է 4 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է 381-382 դրամով, վաճառվում 384 դրամից սկսած: Բանկերն աառայժմ ավելի հավանական են համարում, որ դոլարը շաբաթը կփակի աճով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ