News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 04 խումբը «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Կ․ Ջ․-ն է, ով նշված հասցեում բարձրությունից վայր է ընկել:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին երեխայի 31-ամյա հայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում որդին բարձրացել է իրենց բնակարանի 1-ին հարկ ննջասենյակի պատուհանագոգին և հենվելով բաց պատուհանի փակված ցանցին ընկել է դուրս և ստացել մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Տելեգրամով» առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության դեպք է բացահայտվել․ կալանավորվել է 21-ամյա երիտասարդ
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21–ամյա երիտասարդը, որոշելով եկամուտ վաստակել, իր բջջային հեռախոսում առկա «Տելեգրամ» բջջային...
Ակցիայի ժամանակ 54-ամյա տղամարդն արցունքաբեր գազ է փչել ոստիկանության ծառայողի դեմքին, նա կալանավորվել է
Երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը մոտեցել է անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին և ցանկացել իր…
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը և Խաշթառակ, Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը փակ են
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր...
Հաքերները կոտրել են Christie's աճուրդի կայքը և աճուրդի մեծահարուստ հաճախորդների մասին գաղտնի տեղեկություններ կորզել
Ransomhub-ը նաև սպառնացել է տվյալները հրապարակել մայիսի վերջին, և որ Christie's-ը չի կարողացել վճարել սկզբում պահանջված փրկագինը...
Գերմանիայում թմրանյութերի պատճառով մահացության ռեկորդային դեպքեր են գրանցվել
Կոկաին և կրեկ օգտագործելու հտևանքով մահացությունների թիվը զգալիորեն աճել է՝ 507-ից հասնելով 610-ի...
Նյու Յորքում ավարտվել է Թրամփի գործով պատմական դարձած քրեական դատավարությունը
Այն ժամանակվա փաստաբան Մայքլ Քոենը 2016 թվականին Թրամփի նախագահական հեռանկարները խթանելու նպատակով վճարել էր պոռնոդերասահուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ