News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շեփսը BBC-ի հեռուստաեթերում հայտնել է, որ ամառը դժվար է լինելու ուկրաինական բանակի համար, բայց նա կդիմանա։

Շեփսը պատասխանել է BBC Breakfast առավոտյան հեռուստածրագրի հեռուստավարների հարցերին եւ մեկնաբանել է ռուսական զորքերի նոր հարձակումը Խարկովի մոտ։

«Չեմ կասկածում, որ ամառը դժվար է լինելու, բայց կասկած չունեմ, որ Ուկրաինան կկարողանա դիմանալ»,- ասել է Շեփսը։

Նա ավելացրել է, որ Ուկրաինան «միշտ գերազանցել է աշխարհի ակնկալիքները», եւ իրավիճակը երկրի համար մնացել է բարդ 2022թ. փետրվարին ռուսական մասշտաբային ներխուժման սկզբից։

Շեփսին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ի վրա չի ընկնում մեղքի մի մասը Խարկովի մարզում իրավիճակի սրման համար, քանի որ ամերիկյան Կոնգրեսը մոտ վեց ամիս չկարողացավ օրենք ընդունել Ուկրաինային նոր ռազմական օգնություն ցուցաբերելու մասին։

Բրիտանացի նախարարը պատասխանել է, որ իսկապես մտահոգվելու պատճառներ տեսնում է Ուկրաինայումտեղի ունեցողվի հանդեպ ուշադրության նվազման հետ կապված։

Շեփսի խոսքով՝ բոլորին է հայտնի, որ ԱՄՆ ներքաղաքական խնդիրները հանգեցրել են որոշ հարցերի, բայց այժմ պետք է կենտրոնանալ ապագայի վրա, քանի որ չի կարելի փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաժողովին Ռուսաստանի պատճառով
Սաուդյան Արաբիան ներկայացուցիչներ չի ուղարկի...
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է «ճակատագրական հետեւանքների» եւ «լուրջ հակահարվածի» մասին ՌԴ-ին արեւմտյան զենքով հարվածելու դեպքում
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հաշվարկներում վրիպումներ թույլ չտալ...
Խարկովի մարզում գիշերային գրոհների ժամանակ զոհվել է մեկ, վիրավորվել երկու մարդ
Խարկովի մարզում զոհվել է մեկ մարդ...
Բունդեսվեր. Գերմանիայի կողմից փոխանցված Patriot-ները կօգտագործվեն Ռուսաստանի տարածքում օդանավերին հարվածելու համար
Միանգամայն հնարավոր է, որ Patriot համակարգերն այժմ կիրառվեն նաև Խարկովի տարածքում և Ռուսաստանի...
Ուկրաինան ենթարկվել է զանգվածային գրոհի. Զելենսկին հայտնել է լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտության մասին
Անհրաժեշտ են լրացուցիչ Patriot-ներ եւ F-16-ներ...
Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել
Համաձայնագրի եզակի մասը մասնագիտացված ASC-890 ինքնաթիռների տրամադրումն է...
Ամենաշատ