Մեր վարչապետի թեկնածուն Գագիկ Մելքոնյանն է, բայց քանի որ նա մերժել է, մեր խորհրդակցության ժամանակ կարծեմ Արսեն Թորոսյանին են առաջարկել լինելու վարչապետի թեկնածու: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ հեգնանքով նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Պայքարը երկու հոգու մեջ էր՝ Տիգրան Ավինյան եւ Արսեն Թորոսյան. Հիմա կարծես կշիռը Արսեն Թորոսյանի կողմն է: Հիմա տեսնենք՝ ինչ կլինի, կարող է ինքն էլ մերժի կամ հաստատի: Կարծեմ կոնսենսուս կա»,-ասաց նա:
Հարցին՝ կա՞ խոսակցություն ՔՊ-ականների հետ, Սրբազանը պատասխանեց. «Ես բաց ասել եմ. եթե «Հայաստան» դաշինքը ռոբերտ Քոչարյանինն է, եթե «Պատիվ ունեմ» դաշինքը Սերժ Սարգսյանինն է, ՔՊ-ին էլ Նիկոլ Փաշինյանինն են: Էն մարդիկ գոնե, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ որեւէ մեկ առաջնորդի նկլար չեն դնում իրենց էջերի վրա, որ իրենց մասին խոսում են: ԷԹս մարդիկ իրենց դեմքը կորցրել են, մյուսի դեմքով են հան դես գալիս: Սա ստորացման ամենագերադրական աստիճանն է: Սա արվում է կամ ստիպված, կամ կամավոր հրաժարումով:
Որեւէ ժամանակ պատրաստ ենք խոսելու ՔՊ-ի հետ, առիթն էլ կգա մեր կողմից նախաձեռնելու ուղղակիորեն, մենք կասենք՝ երբ: Հիմա եթե իրենք ցանկություն ունեն, շատ սիրով, խնդիր չկա»:
Սրբազանը ՔՊ-ականներին խորհուրդ տվեց հայելի վերցնել, այնտեղ իրենց արտացոլանքը տեսնել, գնահատեն՝ ինչ տիպի մարդիկ են. «Ամեն օր լվանան հայելին, որպեսզի իրենք էլ մաքրվեն»: