News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Չարենցավանում գործող «Ասկե գրուփ» ընկերությունը հրաժարվել է պողպատի ձուլման իրականացումից: Փոխարենը` գործարանը վերազինում է իր արտադրամասերը` ամրանների արտադրություն սկսելու համար: ՀՀ կառավարությունն այսօր` նոյեմբերի 17-ի նիստում ընկերությանը ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում տվեց` վերազինման համար անհրաժեշտ սարքավորումները ներմուծելու համար:

Չարենցավանի «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲ ընկերությունը (1990թ.` «Ավտոձուլ», 1999թ.` «Թուջեձուլ», 2002թ.` «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ») գործարկվել է 1986թ. «ԱրմԱվտո» ԱՄ կազմում: Ընկերության հիմնական գործունեությունն էր սև մետաղների (թուջ, պողպատ) ձուլումը:

2007-2008թ. ընկերությունը գործարկեց պողպատյա նախապատրաստվածքների անընդհատ ձուլման մեքենան, որի աշխատանքը դադարեցվեց 2008թ. 2-րդ կեսին` համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով` պողպատի գների 2-2.5 անգամ անկման պատճառով: 

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ասկե գրուփ»-ը նախատեսում է կազմակերպել մետաղի ձուլման արտադրամասի վերազինման աշխատանքներ` ներդրումներ իրականացնելով մոտ 7.3 մլրդ դրամի չափով, որը թույլ կտա ընկերությունում ներդնել «Siemens VAI» ընկերության համապատասխան սարքավորումները: Ընկերությունը նախատեսում է վերազինման աշխատանքները ավարտել 2013թ-ին, որի արդյունքում կստեղծվեն մոտ 300 նոր աշխատատեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ