News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը օրը ամփոփում է  Սուրբ Աննա եկեղեցու բակում:

Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞  և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով, այն վարում է կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը:

 Օրվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ էին տեղի ունեցել, այնուհետեւ Բագրատ Սրբազանը այցելել էր ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, շրջել Երեւանում:

Ոստիկանությունը այսօր նույնպես ուժ կիրառելով բերման էր ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին:Նշենք, որ նախօրեին նույնպես Բագրատ Սրբազանի գլխավորությամբ օրն ամփոփվել էր Սուրբ Աննա եկեղեցու բակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ