News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Երևանը դիմել է ռուսական կողմին՝ ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը դուրս բերելու խնդրանքով, նման որոշում է ընդունվել, երեքշաբթի ասել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը:

«Հաշվի առնելով Հայաստանի տարածքում իրավիճակի վերջին փոփոխությունները և Հայաստանի ղեկավարի` Մոսկվայում գտնվելը, մեր երկրի նախագահ Պուտինի հետ հանդիպումը, հայկական կողմը խնդրել է ժամանակավոր օպերատիվ խմբերը դուրս բերել սահմանազատման գծից և դրանով իսկ փակել առկայության խնդիրը այն տարածքներում, որոնք ոչ մի կերպ չեն սահմանվել իրավաբանորեն։ Այս որոշումն ընդունված է»,- ըստ РИА Новости-ի՝ Դաշնության խորհրդի լիագումար նիստում ասել է Բորտնիկովը:

Նա նշել է, որ ի սկզբանե, Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանը օգնություն է խնդրել և ԱԴԾ սահմանային ստորաբաժանումներ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանազատման գծում։ Այնուհետև Ռուսաստանի Դաշնությունը ստեղծեց 11 կետ, որոնք լուծում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական փոխգործակցության և լոկալ հակամարտությունների կարգավորման խնդիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ