News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանն այսօր` նոյեմբերի 17-ին բանաձեւ է ընդունել Վրաստանի հարցով, որտեղ նշվում է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքները պետք է հայտարարվեն օկուպացված տարածքներ:

NEWSru.com-ը հաղորդում է, որ փաստաթղթում կոչ է արվում Մոսկվային իրագործել իր ստանձնած պարտավորությունները եւ իր ռազմական առկայությունը հեռացնել Վրաստանի տարածքից:

ԵՄ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլին նշել է, որ նման հայտարարություն դեռ ոչ մի միջազգային կառույց չէր ընդունել: «Այդ փաստաթուղթը ցույց է տալիս Եվրոպայի կողմից Վրաստանին ցուցաբերվող հսկայական օժանդակությունը, ինչպես նաեւ ընդգծում, որ Վրաստանը անպայման պետք է դառնա Եվրոպական քաղաքական եւ տնտեսական ամբողջության մի մասնիկը» Սամադաշվիլիի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Բացի այդ, բանաձեւում շեշտվում է, որ եվրոպական դիտորդներին, ովքեր 2008-ից գտնվում են Վրաստանում, պետք է թույլատրեն մոնիթորինգ անցկացնել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքում:

Նշենք, որ օրերս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Եվրոխորհրդարանի կողմից այդ բանաձեւի ընդունումը պատմական նշանակություն կունենա Վրաստանի եւ վրաց ժողովրդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ