News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Boeing 757-ը բախվել է մեկ այլ ինքնաթիռի Ֆլորիդայի օդանավակայանում, տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին։

Ինչպես տեղեկացրել է գործակալության զրուցակիցը, Թրամփի ինքնաթիռը Ուելս Փալմ Բիչ միջազգային օդանավակայանի թռիչքուղում թեւով հարվածել է բիզնես-ջեթին։

ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչության (FAA) հաշվետվությունում նշվել է, որ մասնավոր Boeing 757-ը հարվածել է կայանած կորպորատիվ ջեթին, բայց փաստաթղթում նշված չէ, թե որ ինքնաթիռն է եղել Թրամփինը, նշել է Reuters-ը։ Գերատեսչությունը հետաքննություն է սկսել։

Նախկին նախագահի շտաբում գործակալության հարցմանը չեն պատասխանել։ Շաբաթ օրը, գործակալության տեղեկացմամբ, Թրամփը հանրահավաք է անցկացրել Նյու Ջերսիում, իսկ միջադեպը տեղի է ունեցել կիրակի, Ուեսթ Փալմ Բիչում վայրէջքից հետո, տեղի ժամանակով գիշերը ժամը 1-ին մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շիրակի մարզում «ՈՒԱԶ»-ը ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երկու կապանցիներ պոկել են իրենց կանգնեցրած պարեկների տեսագրող սարքը, նետել գետնին, քաշքշել են, հարվածել
քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության...
Արատես գյուղի հանդամասում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այս պահին բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար…
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ. գործում է այլընտրանք
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ...
Դիտակետում գտնված առանցքային վկաները Ջալալ Հարությունյանի դեմ ցուցմունք են տալիս․ զոհվածի հարազատ
Մյուս վկան հաստատել է մի կարևոր հանգամանք, որ իրենց ձեռքում առկա քարտեզների հիման վրա հնարավոր չէր ճշգրիտ որոշում կայացնել․․․
Telegram-ով թմրամիջոցների իրացմանն և 78 մլն դրամի փողերի լվացման գործով նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով…
Ամենաշատ