News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ այսօր ժամը 16-ին Օպերայի հրապարակում լինելու է բողոքի ակցիա, քանի որ ժամը 17-ին Օպերայի շենքում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է  Նիկոլ Փաշինյանը:

«Վաղը մենք պետք է մեր  խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը հայտնենք Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը»,- ասել է Բագրատ Սրբազանը:

Որոշվել է, որ ժամը 15:30-ին չորս կետերից երթով շարժվելու են դեպի Օպերայի հրապարակ դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.

Սարյանի անվան այգի

Կոնսերվատորիայի դիմացի այգի

Սուրբ Աննա եկեղեցու բակ

Հյուսիսային պողոտա («Բանալիի» մոտ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ