News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը


Ապրիլի 29-ին, ժամը 2.50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Վիրաբույժը հայտնում էր, որ երկու ժամ առաջ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված կալանավորին բուժօգնություն ցույց տալուց հետո, հիվանդանոցի ճառագայթաբանական սենյակում հայտնաբերվել են բժշկական կպչուն ժապավենով իրար ամրացված բջջային հեռախոսներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վաղարշապատի ոստիկանները մեկնեցին հիվանդանոց: Նրանք հայտնաբերեցին բջջային երեք հեռախոս, լիցքավորման երկու լար, դյուրակիր շարժական ինտերնետ կապ և մեկ ականջակալ, իսկ բժշկական կենտրոնի վերելակի աթոռի տակ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, մեջը` բժշկական ձեռնոցի առանձնացված մասերից պատրաստված երեք փաթեթ` լցված մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով, ընդհանուր 28,31 գրամ քաշով։

Վաղարշապատի քրեական հետախույզներն անցան գործի, արագ ստացան օպերատիվ տվյալներ, որոնք իրացնելիս, հաղորդում ստանալուց մոտ երկու ժամ անց, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Վաղարշապատ քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի տներից մեկում ձերբակալվեց և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեց Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով, նաև մեկ փաթեթ, որի մեջ կար մեթամֆետամինի նմանվող սպիտակ փոշենման զանգված:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում պարզվեց, որ երևանցին քրեակատարողական հիմնարկի մի կալանավորի մատնանշած վայրից՝ Երևան քաղաքի Արշակունյաց փողոցում գտնվող մի բակից, ապրիլի 28-ին վերցրել է հեռախոսներն ու տեխնիկան, թմրամիջոցները և, նախնական համաձայնության գալով, դրանք թաքցրել է հիվանդանոցում: Սակայն բուժօգնության տեղափոխված կալանավորը, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել դրանք վերցնել:

41-ամյա երևանցին Վաղարշապատի քննչական բաժնում ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ․ նա կալանավորվել է․ ՔԿ
Իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. մայիսի 10-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, մի խումբ...
Քաղաքացին բարձր ձայներ է արձակել, արջը փախել է, սակայն նա չի նկատել երկրորդ արջին, որն էլ հարձակվել է․ նոր մանրամասներ
Քաղաքացին վայրի բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջի, որը վնասել է նրան։ Դեպքի վայր ժամանել և քաղաքացուն օգնություն են ցուցաբերել Վայրի բնության...
Թուրքիայում կործանվել է ռազմական ուսումնական ինքնաթիռ
Թուրքիայում կործանվել է SF-26OD ուսումնական ինքնաթիռ...
Կապանում պարեկի համազգեստի տեսախցիկը պոկողը համայնքապետի եղբայրն է եղել. Նրա մտերիմն էլ՝ քաշքշել, հարվածել է պարեկին
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները...
Ադրբեջանցուն տուգանել եւ վտարել են Ռուսաստանից հագուստի վրա «ԶՍՈւ» գրության համար
Ադրբեջանցուն վտարել են Ռուսաստանից...
Շիրակի մարզում «ՈՒԱԶ»-ը ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ