News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է Unistream համակարգի միջոցով բջջային հավելվածում և Unistream Բանկի մասնաճյուղերում։ Միջոցները մուտքագրվում են անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին՝ ազգային արժույթով:

Հաճախորդին գումար ուղարկելու համար անհրաժեշտ  է «Денежные переводы Юнистрим» բջջային հավելվածում ընտրել «Переводы» բաժինը, սեղմել «Отправить перевод» կոճակը, ընտրել երկիրը՝ Հայաստան և «По номеру телефона» վճարման տարբերակը: Այնուհետև անհրաժեշտ է ընտրել ստացողի հեռախոսահամարը կոնտակտների ցանկից կամ մուտքագրել այն, նշել գումարը ռուսական ռուբլով և սեղմել «Продолжить»: Բոլոր տվյալները ստուգելուց հետո անհրաժեշտ է հաստատել գործարքը:

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք մեկնարկել ենք հեռախոսահամարով փոխանցումների մի քանի ծառայություններ, ինչպես սեփական Մոբայլ բանկինգ հավելվածում, այնպես էլ գործընկերների հեռահար ծառայությունների հարթակներում, և նկատում ենք օգտատերերի կողմից հետաքրքրության աճ: 2023թ․-ին բանկի ֆիզիկական անձ հաճախորդները Ռուսաստանից ստացել են ավելի քան 94 հազար փոխանցում՝ ընդհանուր 3,8 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով։ Այս տարվա առաջին եռամսյակում նմանատիպ գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 64%-ով։ Այդ իսկ պատճառով մենք կշարունակենք զարգացնել միջազգային փոխանցումների հնարավորություններն այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են արագ և ապահով գումարներ ուղարկել Հայաստանում գտնվող իրենց ընտանիքներին և հարազատներին», - մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Unistream համակարգի միջոցով հեռախոսահամարով փոխանցումների ծառայության շրջանակում հավելվածի միջոցով փոխանցում կատարելիս օրական գործարքների առավելագույն գումարը կազմում է 450 հազար, իսկ սպասարկման կետերում՝ 900 հազար ՌԴ ռուբլի: Օրական առավելագույն գործարքների քանակը 3-ն է, ամսական՝ 10-ը: Միջնորդավճարը կազմում է փոխանցման գումարի 1%-ը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր
Concierge ծառայություն...
Բանկային համակարգը Հայաստանի ամենակայացած և անկախ կառույցն է. ՀՀ նախագահ
Հանդիպման ընթացքում Դանիել Ազատյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Բանկերի միության գործունեության հիմնական ուղղությունների…
Temp. Ֆասթ Բանկն անգրավ բիզնես վարկի նոր առաջարկ է ներկայացնում
Temp-ի դեպքում Ֆասթն առաջարկում է 2,000,000 – 10,000,000 ՀՀ դրամ կամ 5,000 - 25,000 ԱՄՆ դոլար գումար...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչի դրույքը թողել է անփոփոխ՝ 50%
Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրիլի վերջին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով հասել է 69,8 տոկոսի...
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին (ֆոտո)
CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանն անդրադարձավ CaseKey միջազգային թիմի հաջողություններին...
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
Այս աջակցությունը չափազանց կարևոր է մեզ համար, որովհետև ներկա փուլում մենք նոր հայտեր պիտի ընդունենք 2024-2025 ուստարվա ուսանողների համար...
Ամենաշատ