News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Համայնքապետարանից էլ, մարզպետարանից էլ եկել են Օհանավան, կարկուտի պատճառած վնասի չափը տեսել, բայց փոխհատուցման մասին ոչինչ չեն ասել: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ին հայտնեց Օհանավանի վարչական ղեկավար Էդգար Հայրապետյանը՝ խոսելով մայիսի 7-ին տեղացած կարկուտի հետևանքների մասին:

Օհանավանի բնակիչ Արգիշտի Գասպարյանի խոսքով էլ, ո՛չ համայքապետարանի, ո՛չ էլ մարզպետարանի ներկայացուցիչներն իր այգի չեն գնացել և վնասի չափը չեն արձանագրել, թեև կարկուտի պատճառով ամենաշատն իր այգին էր տուժել:

«Ո՞ւմ դիմենք, բոլորն էլ արդեն գիտեն վնասի մասին: Ժովորդի համար սովորական է դարձել. էնքան ա եղել, որ նման դեպք ա եղել ու ոչ մի տեղից փոխհատուցում չեն տվել»,-ասաց Արգիշտի Գասպարյանը՝ նշելով, որ թեև գյուղացիները հուսահատված են, սակայն, դժվար թե, որևէ բան նախաձեռնեն և որևէ մեկին դիմեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 7-ին տեղացած կարկուտի պատճառով վնասվել էր Օհանավան գյուղի խնձորի այգիների բերքը: Գյուղացիները հույս ունեին, որ պետությունը ինչ-որ չափով կփոխհատուցի վնասը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանքարդյունաբերության բնապահպանական վնասների մասին հայտարարությունները միֆ են․ ԶՊՄԿ-ում երկօրյա աշխատաժողով էր
Երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող կոմբինատի մասին ոչ մասնագիտական հայտարարություններն ամենաշատն են վնասում Հայաստանին ․․․
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 3-ին, կազմել է...
2023թ.-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին պետբյուջեից հատկացվել է ավելի քան 21 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն
2022 թվականի համեմատ աճը կազմել է 9,7 տոկոս...
Հայաստանում քեշբեքից օգտվում է արդեն շուրջ 240 հազար թոշակառու
Պարզվել է, որ կենսաթոշակային քարտերից ամենաշատ գնումները կատարվում են ծխախոտի և բենզինի համար...
Մեկ տարուց քիչ ժամանակում 1100 բնակարան է կառուցվում սահմանամերձ համայնքներում. Նարեկ Մկրտչյան
Երբ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագիրը…
55-ից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց սկսելու լուրը կեղծ է. նախարարություն
Շրջանառվող տեղեկատվության առիթով առ այն, որ ՀՀ ֆինանսների...
Ամենաշատ