News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

2021 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում IDBank-ի և Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակված ողջ գումարը՝ 9․328․753 ՀՀ դրամ, փոխանցվել էր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին՝ ուղղվելով Nation Builder ծրագրին։ Արդյունքում Արագածոտնի մարզի երկու դպրոցում երկու տարի շարունակ անցկացվել է փոփոխությունների վրա հիմնված կրթություն։ Բանկի և Իդրամի աշխատակիցներն այցելել էին Արագածոտնի մարզի Մելիքգյուղի դպրոց՝ տեղում ամփոփելու համագործակցության արդյունքները։

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը բխում է IDBank-ի և Իդրամի ԿՍՊ ռազմավարության բուն նպատակներից, ու ընկերությունների համար անչափ կարևոր էր ներդրում ունենալ մեր հասարակության ու հատկապես երեխաների կրթության շարունակականության ապահովման գործընթացներում: Դպրոցական համայնքներում առկա ներուժի բացահայտման համատեքստում իսկապես կարևոր է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Idram&IDBank թիմի համագործակցությունը։ Ընկերությունները միացան «Nation-Builder»-ների ընտանիքին՝ հնարավորություն ընձեռելով հեռավոր համայնքների աշակերտներին ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորությունները՝ երկամյա ժամկետով գործուղված ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի միջոցով:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր Լարիսա Հովաննիսյանի խոսքով՝ «Դասավանդի'ր, Հայաստան»-ը շատ է կարևորում  IDBank-ի և Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Մեր գործունեության տասը տարիների ընթացքում մենք ֆինանսական աջակցություն ստացել ենք հիմնականում արտերկրից և շատ ուրախ ենք, որ  այսօր ունենք  IDBank-ի և Իդրամի նման տեղական գործընկերներ և հովանավորներ, որոնք կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ է ձևավորում Հայաստանում։ Եվ շատ շնորհակալ ենք, որ IDBank-ը և Իդրամը որպես ներդրման ոլորտ ընտրել են հենց կրթությունը, ինչը մեր վաղվա ապագայի կարևորագույն հիմքերից է»,- ասել է Լարիսա Հովհաննիսյանը։

Իդրամի ու IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» շուտով կդառնա 4 տարեկան, և այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ «Այսօր հուզիչ ու միևնույն ժամանակ շատ ուրախալի է, որ եկել ենք մեր կողմից իրականացված ծրագրի արդյունքը քաղելու։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ իրականացված ծրագրով երեխաները երկու տարի հնարավորություն ստացան մասնակցելու ուսուցիչ-առաջնորդի դասընթացին և ստանալ հետագա կյանքի և մասնագիտական ուղու համար կարևոր ու անփոխարինելի գիտելիքներ», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ երեխաների համար, իսկ խաղի հաղթողներին սպասվում էին անակնկալ նվերներ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

780_0620.jpg (167 KB)

780_0791.jpg (129 KB)

780_0900.jpg (125 KB)

780_0946.jpg (130 KB)

780_1157.jpg (183 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդշինբանկի և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդները կարող են օգտվել բանկոմատների ընդլայնված ցանցից
Նմանապես, Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի քարտապանների համար գործում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացման պայմանները...
Կայացել է «Բանկային գործիքներ և արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» միջոցառումը
Դրա շրջանակում ներկայացվել են Converse Markets տեխնոլոգիական հարթակը և կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունները...
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդ
Ավանդը կարող է ներդրվել երեխայի օրինական ներկայացուցիչների՝ ծնողների և խնամակալների, ինչպես նաև մտերիմ հարազատների կողմից...
Մեկնեք Փարիզ Յունիբանկի և VISA-ի հետ ՝ Օլիմպիական խաղերը դիտելու
Յունիբանկն արդեն իսկ ամփոփել է արշավի երկրորդ խաղարկության արդյունքները և հաղթողներին հանձնել նվերները...
Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկը
Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը և նորարարությունների ներդրմանը...
ԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին
Առաջին տարին չէ, որ ԱրարատԲանկը համագործակցում է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հետ և միանում հիմնադրամի...
Ամենաշատ