News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Թաթարստանի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքն անօդաչուների գրոհի պատճառով, տեղեկացրել է «Ռոսավիացիան»։ ՊՆ տվյալներով՝ մայիսի 15-ի առավոտյան շրջանը ենթարկվել է ինքնաթիռատիպ անօդաչուի հարվածին, որը ոչնչացվել է ՀՕՊ միջոցներով։

«Կազանի օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում եւ չի ուղարկում օդանավեր ժամը 07.27-ից, Նիժնեկամսկի օդանավակայանը՝ 07.55-ից, տեղեկացրել է «Ռոսավիացիայի ներկայացուցիչ» Թելեգրամ-ալիքը։

Թռիչքների անվտանգության ապահովման համար օդանավերի անձնակազմերը, ավիակարգավարները եւ օդանավակայանների ծառայությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, նշվել է հաղորդագրությունում։

Մայիսի 15-ի առավոտյան դրոնների գրոհին ենթարկվել է ոչ միայն Թաթարստանը։ Անօդաչուների հարված է հասցվել Ռոստովի մարզի Պրոլետարական շրջանի վառելիքի կայանին։ Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ-ն ATACMS հրթիռներով հարվածել է Բելբեկի ռազմական օդանավակայանին Սեւաստոպոլում, որտեղ տեղակայվում է 4-րդ գվարդիական բանակի ՀՕՊ ավիացիոն 38-րդ գունդը, ինչից հետո օդանավակայանում հրդեհէ սկսվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաժողովին Ռուսաստանի պատճառով
Սաուդյան Արաբիան ներկայացուցիչներ չի ուղարկի...
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է «ճակատագրական հետեւանքների» եւ «լուրջ հակահարվածի» մասին ՌԴ-ին արեւմտյան զենքով հարվածելու դեպքում
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հաշվարկներում վրիպումներ թույլ չտալ...
Խարկովի մարզում գիշերային գրոհների ժամանակ զոհվել է մեկ, վիրավորվել երկու մարդ
Խարկովի մարզում զոհվել է մեկ մարդ...
Բունդեսվեր. Գերմանիայի կողմից փոխանցված Patriot-ները կօգտագործվեն Ռուսաստանի տարածքում օդանավերին հարվածելու համար
Միանգամայն հնարավոր է, որ Patriot համակարգերն այժմ կիրառվեն նաև Խարկովի տարածքում և Ռուսաստանի...
Ուկրաինան ենթարկվել է զանգվածային գրոհի. Զելենսկին հայտնել է լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտության մասին
Անհրաժեշտ են լրացուցիչ Patriot-ներ եւ F-16-ներ...
Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել
Համաձայնագրի եզակի մասը մասնագիտացված ASC-890 ինքնաթիռների տրամադրումն է...
Ամենաշատ