News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի զինծառայողին հեռացրել են աշխատանքից նամազ կատարելու համար, այդ մասին գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը: Աղբյուրը հայտնում է, որ ադրբեջանական ԶՈւ «Բետտա» ջոկատի հրամանատար Ֆիքրաթ Ռզաեւը վերջին մի քանի ամսվա ընթացքում ապօրինաբար աշխատանքից հեռացրել է մի քանի սպաներին` անհիմն պատճառաբանություններով:

 Հատուկ պետական պաշտպանության ծառայության «Բետտա» ջոկատի սպաների հեռացման կապակցությամբ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ԶՈւ Քաղաքացիական վերահսկողության կենտրոնի ղեկավար Ալեքբեր Մեմեդովը նշել է, որ վերջին շրջանում ավելացել են ուժային կառույցների դեմ բողոք-դիմումները:

Թերթը գրում է, որ վերոնշյալ Ֆիքրաթ Ռզաեւը Իլհամ Ալիեւի թիկնազորի պետ գեներալ Բեյլեր Էյուբովի բարեկամն է, իսկ ջոկատի հրամանատար նշանակվելուց հետո սկսել է ծառայությունից ազատել փորձառու զինծառայողներին: Նրանցից մեկին հեռացրել է աշխատանքից նամազ անելու համար: Եւս երեք սպայի հեռացնելուց հետո նրանց փոխարինելու է բերել իր բարեկամներին: Սպաներից մեկից պահանջել է ջոկատի զինծառայողներից գումար հավաքել: Սպան մերժել է, իսկ Ռզաեւը պահանջել է կամավոր դիմում գրել եւ հեռանալ աշխատանքից:

Զինծառայողները հայտնել են, որ իրենց վերջին հույսը նախագահի հետ է կապված. «Բայց եթե նախագահն էլ չարձագանքեց մեր դիմումներին, ապա կհրաժարվենք Ադրբեջանի քաղաքացիությունից եւ կհեռանանք այստեղից»,-ասել են նրանք, գրում է «Ենի Մուսավաթը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ