Փորձում ենք աշխարհի տեխնոլոգիական քարտեզին Հայաստանը վերածել նորարարական հաբի, ձգտում ենք բարձրացնել երկրի մրցունակությունը համաշխարհային շուկայում։ Այս մասին Վերակառուցման եւ եւ զարգացման եվրոպական բանկի ժողովում մայիսի 15-ին ասել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա նշել է, ո Հայաստանում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման որոշումը ուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտը տնտեսության, այդ թվում գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի եւ այլ ճյուղերի լոկոմոտիվի վերածելուն։
Նախարարն ավելացրել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կոչված է ստեղծելու կամուրջներ տնտեսության տարբեր ճյուղերի միջեւ եւ դրա զարգացման հիմքի համար։ «Մենք երազում ենք դառնալ երկիր, որը կստեղծի նոր տեխնոլոգիական լուծումներ, կներմուծի նոր որոշումներ՝ օգտակար երկիր դառնալով ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունը մտադիր է աշխատել համապատասխան էկոհամակարգի, բիզնեսի նոր միջավայրի ձեւավորման եւ արտասահմանի տաղանդավոր կադրերի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։
Հայրապետյանը հավաստիացրել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությունը պատրաստ կլինի 6-8 ամսվա ընթացքում։
Նրա կարծիքով՝ Սեւծովյան ստորջրյա էլեկտրական մալուխին միանալը, ինչին ձգտում է Հայաստանը, թույլ կտա երկրին դառնալ կամուրջ Իրանի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ նաեւ այս առումով։