News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքային դատարանը` ատենակալների մասնակցությամբ, ավարտել է հայկական ընտանիքի գազանաբար սպանության գործի քննությունը: Սպանությունը կատարվել է ավազակային հարձակման արդյունքում: Դատարանը հրապարակել է մեղադրական դատավճիռը: Այս մասին հաղորդում է newsgeorgia.ru-ն` վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությունը:

Գործը վերաբերում է 1994 թվականին Նշան եւ Ֆլորա Մինասյանների եւ նրանց որդի Վազգենի սպանությանը, ինչպես նաեւ նրանց դստեր` Գայանեին վիրավորելուն, որը տեղի է ունեցել Վազգենի կնոջ եւ մանկահասակ երեխայի աչքի առաջ: Գործով մեղադրյալ է Ռեւազ Դեմետրաշվիլին:

«Երդվյալ ատենակալները Դեմետրաշվիլիին մեղավոր են ճանաչել 1994-ին ծանրացուցիչ հանգամանքներում Մինասյանների ընտանիքի 3 անդամի սպանության, ինչպես նաեւ խմբակային հարձակմանը նպաստելու մեջ»,- նշում է դատարանի մամուլի ծառայությունը:

Ծառայությունը հաղորդում է, որ այս գործով հարցաքննվել է 13 վկա: Բացի այդ, անցկացվել է գրավոր ապացույցների, այդ թվում վկաների հարցաքննության արձանագրությունների հետազոտություն:

«Երդվյալ ատենակալների կայացրած դատավճիռը կարեւոր փաստ է Վրաստանի արդարադատության պատմության մեջ եւ երկրի ժողովրդավարական զարգացման գործընթացում»,-նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

17 տարի առաջ տեղի ունեցած եռակի սպանության գործը բացահայտվել է այս տարվա սեպտեմբերի սկզբին: Վրաստանի ՆԳՆ-ն այն ժամանակ հայտարարել էր այդ գործով անցնող երեք անձի մասին` Գերոգի Օթարաշվիլի, Ռեւազ Դեմետրաշվիլի եւ Ալեքսանդր Ռեւազիշվիլի:

Հետաքննության տվյալներով, վերը նշված մարդիկ, 1994-ի հունվարի 18-ին սկզբում գողացել են Վազգեն Մինասյանին եւ ազատ արձակել միայն 15 հազար դոլար փրկագին վճարելուց հետո, պայմանով, որ ամբողջական փրկագինը` 150 հազար դոլար, կվճարեն մի քանի օրից: Սակայն մի քանի օր անց նրանք որոշել են սպանել Մինասյանների ընտանիքի անդամներին, որպեսզի կոծկեն առեւանգման փաստը:

Ոստիկանությունը ձերբակալել է միայն երեք մարդու` Օթարաշվիլիին, Դեմետրաշվիլիին եւ Ռեւազիշվիլիին, մնացածի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Նշենք, որ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել միայն վերաքննիչ եղանակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ