News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

Ուկրաինացի փախստականների միայն մեկ երրորդը պատերազմից հետո կվերադառնա երկիր, ընդ որում՝ միգրացիան երկրից կշարունակվի պատերազմից հետո, կարծում է ուկրաինական Տնտեսական ռազմավարությունների կենտրոնը (ՏՌԿ)։

Կենտրոնի վերլուծաբանների հաշվարկներով՝ 2024թ. հունվարի վերջի դրությամբ 5 մլն ուկրաինացի փախստականներից մտադիր է վերադառնալ մարտական գոտիներից տեղափոխվածների 13,8 տոկոսը, 45,1 տոկոս քաղաքացիները, որոնք սեփական միջոցներով ապրում են արտասահմանում եւ ուկրաինացիների 16,5 տոկոսը, որոնք այժմ ինտեգրվում են այլ երկրում։

Տղամարդկանց ելքի արգելքի չեղարկումից հետո կարող են արտասահման մեկնել մոտ 150 հազար ուկրաինացիներ, կանխատեսում է ՏՌԿ-ն։

ՏՌԿ-ի տվյալներով՝ 2024թ. հունվարի դրությամբ ուկրաինացի փախստականների ամենամեծ խումբը գտնվում է Գերմանիայում (30 տոկոս) եւ Լեհաստանում (22 տոկոս)։ Եվրամիությունից դուրս մեծ թվով ուկրաինացի փախստականներ պատերազմից հետո կան ԱՄՆ-ում (280 հազար մարդ), Մեծ Բրիտանիայում (253,2 հազար) եւ Կանադայում (210,2 հազար)։

«Մեր հաշվարկներով՝ Ուկրաինայի սահմաններից դուրս ըստ տարբեր սցենարների կարող են մնալ 1,4-2,3 մլն ուկրաինացիներ»,- իր կայքում տեղեկացրել է ՏՌԿ-ն։

Ուկրաինացի փախստականների կարգավիճակը, ըստ ՏՌԿ-ի, Եվրոպայի երկրներում եւ նրա սահմաններից դուրս փոխվում է. շատ երկրներ աստիճանաբար կրճատում են փախստականների վրա կատարվող ծախսերը եւ նրանց համար պայմանները դարձնում ավելի կոշտ, քան լիածավալ ներխուժման սկզբում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խերսոնի խանութը ուկրաինական կողմից հրետակոծելու հետևանքով 19 մարդ է զոհվել. ՌԴ իշխանություններ
Արտակարգ իրավիճակի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները...
Ուկրաինական զորքերը Չասով Յարից հյուսիս հետ են գրավել Կալինովկա գյուղը
Ուկրաինական զորքերը հետ են գրավեցին Կալինովկայի մեծ մասը...
Զախարովան ուղղակի սուտ է խոսում. Ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի գնացել. ես ստեր չեմ մեկնաբանում. Ալեն Սիմոնյան
Կարող է մեր հարեւանի ամուսինն էլ է գնացել Ուկրաինա...
Անցյալ ամիս Ուկրաինայում խաղաղ բնակչության զոհերի թիվը կտրուկ աճել է. ՄԱԿ
Մայիսին Ուկրաինայում խաղաղ բնակչության զոհերի թիվն ապրիլի համեմատ աճել է 31%-ով...
Լուգանսկում գնդակոծությունից հետո փլուզվել է բազմահարկ շենքի մուտքը՝ երեք մարդ զոհվել է
Նրա խոսքով՝ քաղաք է արձակվել առնվազն վեց հրթիռ...
ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Հայաստանը Մոսկվային կհանձնի Բուչայում զոհվածների ցուցակը. Զախարովա
Զախարովան ենթադրել է, որ հայկական պատվիրակության համար այնտեղ տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկատու նյութեր են նախապատրաստվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ