News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Գիշերը ժամը 12։00-ին փակել են մոստը: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասացին Կիրանցի բնակիչները, որոնք փակել են ճանապարհը:

«Տարածել են լուր, որ իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին։ Այդ 25 հեկտար հողատարածքը պատկանում է մեզ, ականապատ տարածք է։ Դա մեր հսկողության տակ է, այդ ինչպե՞ս վերադարձրին մեզ, դա մերն է, պետք չի, որ վերադարձնեն մեզ։ Դա մեզ է պատկանել, հիմա որ ասում են մեզ են վերադարձնում, դա դեռ չի նշանակում, որ մեզ համար մեծ զիջումներ են։

Դա անվտանգության նկատառումներով ականապատ է եղել, գտնվել է մեր վերահսկողության տակ։  Չգիտեմ էլ, հիմա ականազերծո՞ւմ կլինի, թե՞ չէ, գյուղացին կկարողանա՞ օգտագործել այդ 25 հեկտարը»,- ասում են կիրանցիները։

«1976 թվի քարտեզով, եթե չեմ սխալվում, կամուրջն էլ է մերը, տարածքն էլ»,- նշում է մեկ այլ կիրանցի։

Բնակիչներից մեկն ասում է. «Համայնքի անունից հայտարարում եմ՝ երկու անգամ ընտրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 80-90 տոկոս ձայնով։  Խնդրանք ունեմ՝ այդ մարդիկ մոտենան, գան, մեզ բացատրեն, երդվում էին ամբիոնից, խոսում էին, որ 1 սմ հող Հայաստանի տարածքից չեն տալիս, բայց հիմա պարզվեց, որ մոտ 15 հեկտար են տալիս։ Ես խնդրանք ունեմ, որ այդ մարդիկ գան, բացատրեն, ինչո՞ւ են տալիս, կամ ինչպե՞ս են տալիս»։

Կիրանցիները նշում են, որ ամենացավոտ կետերի վերաբերյալ ոչ մի պարզաբանում չեն տալիս։ Նաև ասում են. «Ինչ փոխհատուցում։ Հայրենիքն ու մարդու կյանքը անփոխարինելի են»։

Հիշեցնենք, որ երեկ բավականին ուշ ժամի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում  Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա, ստորագրվել է արձանագրություն։ Նաև հայտնել են կառավարությունից, որ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանի օրակարգում Բաքու այց պլանավորված չէ․ Նազելի Բաղդասարյան
Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ...
Մենք ողջունում ենք Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը. Բաքվում ՌԴ դեսպան
Ողջունում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը...
Ադրբեջանում ՌԴ դեսպանը մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը
Աշխատանքներն իրականացվում են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում...
Իշխանությունները չգիտեն, թե արդյոք Հայաստանի կադաստրի կոմիտեի քարտեզները համապատասխանում են Ալմա-Աթայի հռչակագրին
Նշված աշխատանքներն իրականացվել են համապատասխան որակավորում ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից: Աշխատանքի սկզբնաղբյուրը եղել է…
«Հանուն հայրենիքի» շարժումը կանգնեցրել է նոր տարածքների հանձնումը եւ միջանցքի բացումը Հայաստանով. դեսպան
Եթե շարժումը դադարեցնի գործունեությունը, մի քանի օրում կհանձնվեն նոր տարածքներ...
Բայրամովը պատասխանել է Միրզոյանին.  Ադրբեջանի եւ ՀՀ-ի սահմանադրությունների համեմատությունն անընդունելի է
Սահմանադրությունների համեմատությունն անընդունելի է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ