News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցչի հրավիրելու մասին

Նշվում է, որ մայիսի 8-ին Լոնդոնում ՌԴ դեսպանատան պաշտպանական կցորդի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի իշխանությունների ընդունած «ոչ բարեկամական և անհիմն որոշման» կապակցությամբ դիվանագետին խիստ բողոք են հայտնել։

«Բրիտանացի դիվանագետը տեղեկացվել է, որ ի պատասխան Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պաշտպանական կցորդի՝ Ա.Թ.Կոգհիլը  «անցանկալի անձ է» հայտարարվում և մեկ շաբաթվա ընթացքում պետք է լքի Ռուսաստանի տարածքը։

«Մայիսի 8-ին հայտարարված բրիտանական կողմի ոչ բարեկամական հակառուսական գործողություններին մեր արձագանքն այս միջոցառմամբ չի սպառվում։ Լավածության սրման նախաձեռնողները հետագա պատասխան քայլերի մասին կտեղեկացվեն»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ