News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն եւ իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որեւէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը»:

Ընդհանրապես, «տռուսիկ-մայկաները» բանակ չուղարկելու մասին Փաշինյանը շատ է խոսել: Բայց հակառակ դրան մամուլը պարբերաբար գրում է փաստեր, որ զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել։

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո այդ խնդիրն ավելի սուր է բարձրացված, քան նախկինում էր։ Ծնողները մշտապես ահազանգում են, որ ստիպված են ամեն ինչ ուղարկել երեխաներին՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, կանխիկ գումար եւ այլն։

Ժողովուրդ օրաթերթը հիշեցնում է 20․12․2023 թվականին Նորատուս համայնքում բողոքի ակցիայի մասնակից ձկնորսները պնդում էին, որ ստիպված են զինվոր որդիներին ամեն ամիս գումար եւ պարագաներ ուղարկել, քանի որ, ըստ իրենց, «պետությունը ոչինչ չի տալիս»։

Այլ կերպ ասած, Փաշինյանը խաբել է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան
Իրենք համարում են, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է։ Գյուղեր են հանձնվում, մարդիկ են փողոցում ծեծվում, մարդիկ դառնում են քաղբանտարկյալ, ու դա իրենց...
Շարժումը դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է և դեռ չի հասել իր պիկին․ Վահե Հովհաննիսյան
Ստրատեգիական համբերությունը շատ կարևոր է, եթե մենք ունենանք...
Ընդդիմությունն ու ՌԴ-ն պասերով աշխատում են, նպատակը ՀՀ-ում նոր իշխանություն ստեղծելն է, դա գաղտնիք չէ. Ալեն Սիմոնյան
Եթե այդպիսի բան են ասում, ապա ինչու մենք անընդհատ հարվածի ենք ենթարկվում այդ նույն կողմից...
ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիր խմբակցությունների` արտահերթ նիստ անցկացնելու պահանջը. Ալեն Սիմոնյան
Եկել են, ասում են՝ էն իշխանությունը, որ դուք ստացել եք 2021 թվականին, տվե՛ք Բագրատ Գալստանյանին: Մենք մեր վարչապետի թեկնածուն ունենք, ժոդղովրդի սատարումը ունեցող վարչապետ կա...
Եթե 10 հոգի  բողոքում է, ուրեմն չի մարել, բայց դա այն շարժումը չի, որը կարող է բերել արտահերթ ընտրությունների. ՔՊ-ական
Երկու տարի հետո երկրում լինելու են հերթական խորհրդարանական...
Ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում. այստեղ բազմաթիվ վրաններ են տեղադրված, պողոտան փակ է
Ի վերջո երթը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ էլ հայտարարվեց, որ նստացույց են սկսում...
Ամենաշատ