News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը


Մայիսի 3-ի երեկոյան ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղրոդում տված կինը հայտնեց, որ Շատվան գյուղի իրենց տնից գողություն է կատարվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնեց Շատվան: Ապրիլի 18-ից տանը մարդ չէր եղել, այդ օրն էլ վերադարձել ու տեսել էին, որ տեխնիկական միջոց կիրառելով բացել են մուտքի երկաթյա դուռն ու գողացել բենզասղոց և էլեկտրական գործիքներ` խոտհնձիչ, սղոց ու պտուտակահան: Ընդհանուր վնասը մոտ 500 հազար դրամի էր:

Վարդենիսի քրեական հետախույզները համագործակցեցին մարզային վարչության գործընկերների հետ, և ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Ակունք գյուղի բնակիչ 56-ամյա մի տղամարդ:

Նա հայտնաբերվել ու տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ խոստովանել է արարքը, ներկայացրել է գողոնի մի մասը և հայտնել, որ մյուս մասը վաճառել է:

Մայիսի 4-ի ցերեկը բնակարանային գողության վերաբերյալ Վարդենիսի բաժնում ստացվեց նոր ահազանգ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց Կուտական: Այս դեպքում տանը մարդ չէր եղել դեռևս հունվարի 15-ից, և վերադառնալով նկատել էին` միջանցքի ապակին կոտրած, իսկ տնից բացակայում էին տարբեր իրեր: Այս դեպքում էլ վնասը մոտ 500 հազար դրամի էր:

Նույն համագործակցությամբ քրեական հետախույզները պարզեցին, որ համագյուղացու տնից գողությունը կատարել են 49-ամյա մի տղամարդ ու 43-ամյա մի կին:

Նույն օրը երկուսն էլ հայտնաբերվել ու տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը:

Այս երկու բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ աշխատելիս Վարդենիսի քրեական հետախույզները ձեռք բերեցին օպերատիվ տվյալ նաև նմանատիպ մեկ այլ հանցագործության վերաբերալ: Այս դեպքում ահազանգ ու հաղորդում չէր եղել: Օպերատիվ տվյալը ստուգվեց ու հիմնավորվեց: Պարզվեց, որ Շատվան գյուղի բնակիչ 30-ամյա և 24-ամյա երկու երիտասարդ մոտ 20 օր առաջ ամրանով բացել են համագյուղացու տան դուռը: Գողացել էին էլեկտրական սղոց ու պտուտակահան և բենզասղոց:

Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին, որտեղ խոստովանել են արարքը:

Երեք դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տարեկան 500 մլն հարկ վճարողը գնո՞ւմ է սնանկության․ 99% պնդում ենք՝ դիտմամբ են պայթեցրել. «Գազ օիլ»-ի համասեփականատերեր
Կրկին անգամ ասում եմ՝ պատվեր են կատարել: Ես հիմա չեմ կարա անուններ ասել..
Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի 1 բենզինի ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով. Մանրամասներ՝ պայթյունից
Հունիսի 6-ին, ժամը 23.14-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային…
Երևանում 2023-ի ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան. Ավինյան
Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատաքները: Գործընթաց…
Գազի լցակայանին կից բնակելի տուն է եղել. բարեբախտաբար, երեխաները պայթյունից մի քանի րոպե առաջ դուրս են եկել. քաղաքացի
Այդ տարածքում բնակվող ընտանիքի հայրը՝ Գեւորգ Չերքեզյանը այս պահին այրվածքներով գտնվում է հիվանդանոցում...
Չգիտեմ՝ ում «զակազն» են կատարում, բայց գազալցակայանը բոլոր թուղթ ու թանաքներն ունի. «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն
Իրավապահները եկել են, տնօրենը իրենց փոխանցել է բոլոր տվյալները, մենք էլ ենք ուզում հասկանանք՝ ինչ է կատարվել այստեղ: Շատ վարկածներ կան, որոնց մասին…
Մահացած վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ամսական երեխա
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն…
Ամենաշատ