News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Մեր երկրում ինստիտուցիոնալ կարգը այլեւս չի գործում: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Անի Գրանդ հյուրանոցում բժիշկների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Գործում է զուտ բարեկամական, քմահաճույքների, թելադրանքների եւ նման վարքագծով ու գործելակերպով: Այդպես է բոլոր ոլորտներում անխտիր: Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի՝ որպես գաղափարաբանություն, ճշմարտության և արդարության գաղափարն է։

Բոլոր ոլորտներում, եթե չի գործում ճշմարտության և արդարության գաղափարը, ուրեմն ամեն ինչ կախված է մարդու քմահաճույքից:

Արդյոք համակարգում գործող անձինք մտածում են համակարգը ընդհանուր պատկերի զարգացման մասին, թե՞ իրենց այս կամ այն ճանապարհով բարեկեցության մասին: Սա առանցքային բանավեճի թեմա է»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 «Գտնվում ենք կարևոր ու շրջադարձային փուլում։ Գիտեք՝ ինչ է տեղի ունենում մեր երկրում և մենք ինչ մարտահրավերների առջև ենք կանգնած՝ ոչ միայն աշխաարհաքաղաքական իմաստով, այլև հատկապես ներքին կյանքի և ոլորտային իմաստով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ