News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պատգամավորի աշխատանքի արդյունավետությունը չի կարելի չափել նիստերի դահլիճում գտնվելու ժամերով, NEWS.am-ի թղթակցին ասել է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը` պատասխանելով բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ դահլիճի դատարկության մասին հարցին: Երկուշաբթիից մինչեւ ուրբաթ 2012թ. պետբյուջեի նախագծի լսումներին ներկա են գտնվել 131 պատգամավորներից 15-ը:

«Չեմ կարծում, որ ձեւական կողմին պետք է այդքան ուշադրություն դարձնել: Պատգամավորների աշխատանքը բյուջեի հարցում միայն դահլիճում ֆիզիկական ներկայությունն ապահովելը չէ: Այն ենթադրում է Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ, տարբեր առաջարկների ներկայացում եւ քննարկում: Նշեմ, որ  ես ինքս էլ 1-2 անգամ բացակայել եմ բյուջեի քննարկումներին հենց այն պատճառով, որ դահլիճից դուրս աշխատում էի», - վստահեցրել է Զաքարյանը:

Միեւնույն ժամանակ, ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը կարծում է, որ դատարկ պատգամավորական աթոռները պայմանավորված են նրանով, որ բյուջեի ընդունումը առանց էական փոփոխությունների միանգամայն կանխորոշված է եւ ոչ ոքի մեջ կասկած չի հարուցում: «Արդյունքում, քննարկումները   ցուցադրական բնույթ են կրում», - ասել է Շահբազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ