News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի բնակիչների 19 տոկոսը ցանկանում է Միացյալ տնտեսական տարածքում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ տեսնել նաեւ Հայաստանին: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ռուսաստանյան հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է Interfax-ը:

Հարցմանը Ռուսաստանի 43 ռեգիոններում մասնակցել է 1500 մարդ: Հարցվածների 43 տոկոսը ողջունել է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի մասնակցությամբ ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու գաղափարը: 28 տոկոսը տեղյակ չի եղել այդ նախաձեռնության մասին:

Ռուսաստանցիներն առավել կցանկանային այդ միավորման մեջ տեսնել նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Ուկրաինային (24%): Ադրբեջանին օգտին պատասխանել է հարցման մասնակիցների 14 տոկոսը, իսկ Վրաստանի օգտին` 6 տոկոսը:

Հարցվածների 61 տոկոսը կողմ է արտահայտվել նախկին խորհրդային հանրապետությունների ինտեգրացիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ